
Բուլղարիայում ավարտվեց ազատ ըմբշամարտի մինչև 20 տարեկան մարզիկների մասնակցությամբ աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից մեդալակիր դարձավ երևանցի Արման Մոսիկյանը /65 կգ/: Նա տարավ երեք հաղթանակ, մեկ անգամ ճաշակեց պարտության դառնությունը, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե պարգևի:
Թիմային պայքարում առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար ԱՄՆ –ի, Ղազախստանի և Իրանի ներկայացուցիչները: Մերոնք եզրափակեցին առաջին տասնյակը:
Մրցագորգերը տրամադրվեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին: