
Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ բայդարկա և կանոէ թիավարության աշխարհի առաջնությունը: Պատվիրակների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ:
Չորս տեղանոց բայդարկավարների մրցումներում մեր քառյակը գրավեց 27 –րդ, իսկ երկտեղանոցների պայքարում ՝ 37 –րդ տեղը:
Երկտեղանոց կանոիստների մրցությունում Հայաստանի երկյակը եզրագիծը հատեց 23 –րդը: Այս արդյունքը թվում է շատ վատ չէ: Բայց մարզիչ Ավետիք Մալխասյանը անբավարար համարեց Սևան քաղաքի զույգի ցուցանիշը: Մրցուղերթին նախորդած շաբաթվա ընթացքում տղաները տարբեր պատճառներով չկարողացան լիարժեք մասնակցություն ունենալ մարզումներում:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը հայտավորված էին 70 երկրների ավելի քան 800 մարզիկներ: Նրանք վիճարկեցին մեդալների 36 հավաքածու:
Մասնակիցների թվում էին օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բազմաթիվ մեդալակիրներ: