ԽՈՐՀՈՒՄ ԵՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

15:27 - 26 Օգո, 2025

Փարիզի օլիմպիական  ամառային խաղերի / 2024թ. / առաջին տարեդարձը հնարավորություն է տվել խորհելու  այն ուշագրավ ժառանգության մասին, որը շարունակում է ապրել նաև օլիմպիական թանգարանում:

Գրեթե 300  նոր նմուշներ են  ավելացել  հավաքածուին, որն ընդգրկում է  շուրջ 90,000 առարկա։ Այդ ամենը մարզիկների առատաձեռնության շնորհիվ  է: Նրանց տրամադրած իրերը օգնում են կիսվել  ոգեշնչող պատմություններով և պատվել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են օլիմպիական ճանապարհորդությանը։

Խորհրդանշական լրացումներից են պաշտոնական մեդալները, որոնք ներառում են Էյֆելյան աշտարակի իրական բեկորներ։

Թանգարանը նաև պահպանում է մեդալների հետևում կանգնած անձնական պատմությունները: Առարկաներից բացի, ցուցադրված են  լուսանկարիչների ավելի քան 36,600 գործեր, 230 ժամ բացառիկ տեսանյութեր և 6,638 ժամ հեռարձակման լուսաբանում, որոնք աննախադեպ ռեկորդ են խաղերի համար:

Ներկայացված   է նաև <<Փարիզ -2024>> - ի մշակութային ժառանգությունը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բացման և փակման արարողությունների զգեստները: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է Փարիզը համատեղել սպորտը արվեստի պատմության հետ:

Թանգարանի աշխատակազմն արդեն պատրաստվում է ընդլայնել օլիմպիական հավաքածուները՝ <<Միլան -2026>> ձմեռային խաղերի  ձեռքբերումներով։

 

Այլ նորություններ