ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

11:27 - 01 Սեպ, 2025

Մոնակոյում տեղի  է ունեցել  ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ  կմրցի Ուկրաինայի «Դինամոյի», Շոտլանդիայի «Աբերդինի», Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ և  կհյուրընկալվի Լեհաստանի «Լեգիային», Խորվաթիայի «Ռիեկային» ու Չեխիայի «Սիգմային»։

Վիճակահանության վերաբերյալ  երևանցիների գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մասնավորապես ասել է, որ իրենց բաժին  են հասել  բարդ մրցակիցներ: Բոլոր թիմերն էլ ուժեղ են, բայց ինչպես ասում են՝ եթե դու լավ ես խաղում, ապա վիճակահանությունն էլ լավ է, իսկ եթե վատ՝ մրցակիցներն են թվում դժվարին։ Պետք է առավելագույնս պատրաստվել առաջիկա խաղերին և պայքարել լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Այլ նորություններ