ՄՐՑՈՒՂԵՐԹԻՑ ԱՌԱՋ

12:07 - 01 Սեպ, 2025

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականները Խորվաթիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 13 – 21 –ը կմասնակցեն  աշխարհի առաջնությանը:

Փարիզի օլիմպիական խաղերից հետո զագրեբյան ստուգատեսը  առաջին լուրջ փորձությունն է մասնակիցների համար, որովհետև մրցագորգերի վրա  յուրատեսակ  քննություն պետք է հանձնեն նաև երիտասարդները: Հավաքականներում տեղի կունենա սերնդափոխություն և մարզիչները օլիմպիական նախապատրաստական նոր փուլում պետք է անհատական աշխատանքներ տանեն վետերաններին փոխարինող երիտասարդների հետ: Ասածը վերաբերում է նաև մեր թիմերին:

Հերթական ուսումնամարզական հավաքներից հետո ազատ ոճայինները Վրաստանից, իսկ հունահռոմեականները՝ Լեհաստանից արդեն վերադարձել են հայրենիք: Նշած տեղերում մերոնք համատեղ մարզվել են 4 – 5 երկրների ընտրանիների հետ:

Վերջին պարապմունքները կանցկացվեն Երևանի Օլիմպավանում ՝ սեպտեմբերի 1 –ից: Մարզչական խմբերը ավելի շատ անհատական աշխատանքներ կկատարեն ըմբիշների հետ, նպատակով, որ ուղղեն, շտկեն տեսանելի թերությունները: Արդյունքների գնահատականը կտան աշխարհի առաջնությունները:

Այլ նորություններ