
Հորդանանի Ամման քաղաքում անցկացվել է ձյուդոյի միջազգային Ֆեդերացիայի մայրցամաքային և միջազգային մրցավարական քննություն:Միջոցառմանը մասնակցել են 50 թեկնածուներ:
Քառօրյա տեսական և գործնական գիտելիքների գնահատումից հետո 31 մրցավար ստացել է որակավորում: Մասնակիցներից իննին շնորհվել է միջազգային, իսկ 22-ին ՝ մայրցամաքային կարգի մրցավարի կոչում:
Հաճելիորեն նշենք, որ մարզաձևի միջազգային Ֆեդերացիայի մայրցամաքային մրցավարի պատվին է արժանացելՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի սպորտային տնօրեն, սպորտի վարպետ, սև գոտի երրորդ դան Գոռ Մկրտչյանը: