ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

10:47 - 03 Հոկ, 2025

Հայաստանի ֆուտբոլի  չեմպիոն ու գավաթակիր «Նոան»  երեկ, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին խաղի ծրագրով հյուրընկալեց  Խորվաթիայի չեմպիոն ու գավաթակիր «Ռիեկային»:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած հանդիպման  վեցերորդ  րոպեին  մեր թիմից միակ ու  հաղթական գոլի հեղինակ դարձավ  Նարդին Մուլահուսեյնովիչը։

29-րդ րոպեին մրցակցի թիմից   հեռացվեց Նիկո Յանկովիչը և հյուրերը մնացին տասը հոգով։

Խաղավարտից հետո  «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորել է  իր  տղաներին, որոնք բարձրակարգ ֆուտբոլ   ցույց տվեցին, արեցին   ամեն ինչ՝  հաղթանակի հասնելու համար:

Հաճելի է մրցաշարում մեկնարկել երեք միավորով, -  ասել է մարզիչը:  

Երկրորդ տուրում, հոկտեմբերի 23-ին, «Նոան» կհյուրընկալվի Ռումինիայի  «Ունիվերսիտատեա Կրայովային»։

 

Այլ նորություններ