
Ավստրալիայի Քվինսլենդի կառավարությունը, Ֆիցրոյ գետը, որը կոկորդիլոսների բնակավայր է, առաջարկել է 2032թ. Բրիսբենում նախատեսված օլիմպիական ամառային խաղերի մրցավայր:
Գետում նպատակ կա անցկացնել թիավարության և կանոէի մրցումները: Նշվում է, որ բոլոր տվյալները ճշտվել են և որևէ խոչընդոտ չկա մրցաշարը կազմակերպելու համար:
Փորձագետները ստուգել են գետի բոլոր բնութագրերը և վստահ են, որ դրանք լիովին համապատասխանում են թիավարության միջազգային ֆեդերացիայի պահանջներին։
Կազմակերպիչները խոստացել են, որ կպայքարեն գետի կոկորդիլոսների ներխուժման դեմ և կվերացնեն այդ սպառնալիքը։
Վերջին տարիներին Ավստրալիայի թիավարության ազգային հավաքականի անդամները մարզվում են նշած գետում: Այնտեղ պարբերաբար անցկացվում են նաև համալսարանական մրցումներ։