
<< Միլան-Կորտինա – 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը վաղը ՝ նոյեմբերի 26 ին, Օլիմպիայում կանցկացվի առանց հանդիսականների՝ Հունաստանում տեղացած առատ անձրևների պատճառով:
Անվտանգության նկատառումներից ելնելով որոշվել է միջոցառումը տեղափոխել փակ տարածք՝ Օլիմպիայի հնագիտական թանգարան։ Շենքի ներսում արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականների՝ միայն հատուկ հրավիրատոմսերով:
Թանգարանի շենքում ներկա գտնվելու երաշխավորվածների թվում կլինեն 2026թ. օլիմպիական խաղերի դեսպանները և ձմեռային մարզաձևերի իտալացի հայտնի ներկայացուցիչներ՝ դահուկորդ Ստեֆանիա Բելմոնդոն ու սահնակորդ Արմին Զոգելերը։
Հունաստանով իննօրյա ճանապարհորդությունից հետո, դեկտեմբերի չորսին, <<Պանատինաիկոս>> ստադիոնում կրակը կհանձնվի խաղերի կազմակերպիչներին: Նույն օրը այն կժամանի Հռոմ:
Անցյալ շաբաթա վերջին խաղերի լեռնաշղթայում մինչև 20 սանտիմետր ձյան շերտ է նստել: Այդ խորությունը գրանցվել է Կորտինա դ'Ամպեցցոյում: Կազմակերպիչների կարծիքով, նման վաղ առատ ձյունը պետք է լավ հիմք ծառայի ապագայում արհեստական ձյուն առաջացնելու համար:
Դահուկորդների համար լանջերին անհրաժեշտ ձյան շերտի խորությունը պետք է լինի 80- 100 սմ, նվազագույնը՝ 35 սմ: Կազմկոմիտեի կարծիքով, ընդհանուր առմամբ կարտադրվի մոտավորապես 2.4 միլիոն խորանարդ մետր արհեստական ձյուն: