
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» հանդես եկավ Շոտլանդիայում: «Պիտոդրի» մարզադաշտում մեր պատվիրակները ուժերը չափեցին տեղի «Աբերդինի» հետ։ Կողմերը փոխանակեցին մեկական գոլ ՝ 1:1:
«Նոան» հինգ միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 23-րդ հորիզոնականը:
Նշենք, որ լավագույն ությակում տեղ գրավողները կստանան 1/8 եզրափակիչի մասնակցության ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն հաջորդ ությակի ուղեգրերը։
Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ կընդունի Լեհաստանի «Լեգիային»:
Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 11-ին։