
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվեց «Polish Open Kaliber» անվանումով հրաձգության միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում էին Հայաստանի չորս պատվիրակներ:
Դիպուկությամբ աչքի ընկավ երևանցի ատրճանակավարուհի Էլմիրա Կարապետյանը: Նա անհատական մրցումներում 242,3 միավորով գրավեց առաջին տեղը:

Էլմիրան օդամղիչ ատրճանակով երկրորդը ճանաչվեց միքս մրցաձևում / 10 մետրից / ՝ Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ: