ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

12:17 - 22 Դեկ, 2025

 Շարունակվում են  Հայաստանի տղամարդկանց ՊրոԲասկետ Ա-Լիգայի առաջնության  հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները.

«US Titans» - «Արթիկ»՝ 98 : 80: ԲԿՄԱ -  «Phoenix Perception» ՝ 111 : 71, «Էրեբունի» -  «US Titans»՝ 107 : 96, «Արթիկ»  -  Phoenix Perception ՝101 : 72

Ի դեպ,  խաղադաշտ է  վերադարձել Ալբերտ Թադևոսյանը: Նա Ա-Լիգայի քառակի,  փոքր երկրների Եվրոպայի և Կովկասյան լիգայի չեմպիոն է:  

Փորձառու բասկետբոլիստը  «Էրեբունի» թիմի կազմում մեծապես  նպաստել է  «US Տիտանսի»  նկատմամբ հաղթանակ տանելու գործին՝ վաստակելով   27 միավոր, կատարել երեք ռեբաունդ և  չորս  արդյունավետ փոխանցում:

ՀԲՖ –ն ներկայացրել է նաև առաջիկա խաղերի գրաֆիկը.

Այլ նորություններ