ՖԻԲԱ – Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

11:07 - 23 Դեկ, 2025

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻԲԱ /  հրապարակել է տղաների ու աղջիկների վարկանիշային աղյուսակները, որոնք ներառում են մինչև 19 տարեկան բասկետբոլիստների մասնակցությամբ պաշտոնական հանդիպումները։

Տղաների կարգում Հայաստանը առաջադիմել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 96-րդ տեղը: Մեր  մարզուհիները նույնպես  96-րդն են։

Հայաստանի տղաների և աղջիկների բոլոր  հավաքականներն այս տարի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մեդալակիր են։

2025 թվականի արդյունքները.

U18տ.  տղաներ՝ 6 խաղ, 4 հաղթանակ, 2 պարտություն

U18տ.  աղջիկներ՝ 4 խաղ, 3 հաղթանակ, 1 պարտություն

U16տ. տղաներ՝ 5 խաղ, 4 հաղթանակ, 1 պարտություն

U16տ. աղջիկներ՝ 5 խաղ, 3 հաղթանակ, 2 պարտություն

Այլ նորություններ