ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11:37 - 25 Դեկ, 2025

Չարենցավանում ավարտվել է  նաև ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 74 մարզիկներ:

Չեմպիոնի կոչումը նվաճել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ),  Արման Մուսիկյանը (65 կգ), Վազգեն Թևանյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):

Մրցանակակիրները կընդգրկվեն երկրի հավաքականի կազմում և կնախապատրաստվեն նոր մրցաշրջանում անցկացվելիք պատասխանատու մրցումներին:

Այլ նորություններ