
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում հունվարի 12- ին տեղի կունենան ՀՀ տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբերի առաջնությունների բացման արարողությունը:
Շրջանային մրցակարգով, ինը խաղափուլով, նշանակված մրցումներին կմասնակցեն տասական մարզիկ – մարզուհիներ:
Հանդիպումները կսկսվեն հունվարի 13-ին: Պարտիաների սկիզբը՝ ժամը 15:00-ին:
Առաջնությունները եզրագիծը կհատեն հունվարի 22-ին:
Չեմպիոնները կընդգրկվեն ՀՀ հավաքականների կազմում և իրավունք կստանան մասնակցելու 2026թ. կայանալիք միջազգային պաշտոնական մրցումներին:
Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: