ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ . . .

15:37 - 09 Հուն, 2026

Մարզասերը դիտարժան պայքարի է ականատես լինում Պրոբասկետ Ա-լիգայի Սուպերգավաթի  խաղարկության հանդիպումներում:

Ինչպես հայտնի է, կիսաեզրափակիչ էին մտել  «Ուրարտու», «Օլիմպավան» , «Էրեբունի» և «Հատիս» թիմերը: Այդ քառյակի մրցավեճում հաջողության հասան և եզրափակիչ մտան մայրաքաղաքի «Հատիսը» և «Օլիմպավանը»: Կասկած չկա, որ պատվավոր ավարի ՝ գավաթի համար եզրափակիչը  կանցնի առավել լարված մրցավեճում:

Խաղը տեղի կունենա «Արաքս» մարզահամալիրի մարզապալատում՝ հունվարի 11 –ին և կսկսվի ժամը 16. 30 –ին:

Այլ նորություններ