
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում ինը հնարավորից վեց միավոր վաստակեց և չեմպիոնի կոչմանն արժանացավ Մանուէլ Պետրոսյանը:
Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5 –ական միավոր:Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդը ճանաչվեց Արթուր Դավթյանը: Լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:
Կանանց մրցաշարում 6 , 5 միավորով հաղթողի պատվին արժանացավ Անահիտ Մկրտչյանը: Նրան հաջորդեցին Աստղիկ Հակոբյանը /6 միավոր/, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը՝ 5.5 –ական միավորով:
Լրացուցիչ ցուցանիշներով երրորդը Սոնա Կրկյաշարյանն է:
Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը իրավունք ստացան հանդես գալ Հայաստանի հավաքականում: