
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի չորս ներկայացուցիչներ են ընդգրկված ցանկում:
Տղամարդկանց սանդղակում է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Նա 55-րդն է / առաջինը նորվեգացի Մագնուս Կարլսենն է /:Կանանցից Էլինա Դանիելյանը 42-րդն է, Մարիամ Մկրտչյանը՝ 72-րդը և Լիլիթ Մկրտչյանը՝ 77-րդը: Առաջատարը չինուհի Հու Յիֆանն է: