ԳՐԱՎԻՉ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

11:27 - 12 Փետ, 2026

Միլանո Կորտինա 2026-ի հեռարձակման ծառայությունները / OBS /  նորարարական  են և ընդգրկուն:

Անօդաչու սարքերը բացօթյա մարզաձևերի համար ապահովում են գործողությունների դինամիկան։

Արհեստական բանականությունը նաև բարելավում է կրկնօրինակումները և իրական ժամանակի վերլուծությունը՝ առաջարկելով ավելի խորը պատկերացում  կազմել կատարման և տեխնիկայի մասին։

«Տեխնոլոգիան մեզ ավելի ու ավելի շատ հնարավորություններ է ընձեռում», - բացատրում է OBS-ի գործադիր տնօրեն Յանիս Էկզարխոսը: «Սակայն օլիմպիական խաղերը տեխնոլոգիաները ցուցադրելու համար չեն։ Դրանք աշխարհի ամենամեծ մարզիկների պատմությունները հնարավորինս արդյունավետ կերպով ներկայացնելու, ամենահետաքրքիր եղանակները գտնելու համար են»։

Մարզահանդեսի  ամենաակնառու նորամուծություններից մեկը դրոնների ընդլայնված օգտագործումն է: Անօդաչու սարքերը  մարզիկներին հետևում են մրցուղու երկայնքով՝ հեռուստադիտողներին տալով ավելի վառ պատկերացում արագության և տեխնիկայի մասին:

Հիմա մարդիկ կարող են զգալ, թե ինչ է նշանակում  օրինակ սահնակով մրցել կամ վայրէջք կատարել:

Դրոնների ինտեգրումը մշակվել է մարզիկների և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ՝ առաջնահերթություն ընդունելով անվտանգությունը:

Դրոնների օգտագործումից բացի, արհեստական բանականությունը  նաև բարելավում է Միլանո Կորտինա 2026-ի լուսաբանումը, մասնավորապես՝ կրկնությունների  միջոցով, որոնք նախատեսված են բարդ մարզաձևերն ավելի հեշտ հասկանալու համար։

Նպատակը  օլիմպիական խաղերի արժեքը, գրավչությունը և գեղեցկությունը ցուցադրելն է:

Կինեմատոգրաֆիկ տեսախցիկները ուղիղ հեռարձակմամբ  ապահովում են ավելի խոշոր պլաններ և  տեսողականներ ՝ ապահովելով ավելի մեծ հույզերի զգացողություն:

 

Այլ նորություններ