ՄԵՐ ՄԱՐԶՈՒՀԻՆ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉՏՎԵՑ

10:47 - 13 Փետ, 2026

Իտալիայում  աստիճանաբար հասարակածին է մոտենում  ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերը:

Դահուկորդուհիների 10կմ ազատ ոճում  հայաստանցի  Կատյա Գալստյանը  անկաշկանդ հաղթահարեց տարածությունը և 111 մրցակցուհիների պայքարում գրավեց 82-րդ տեղը։ Նա դահուկուղին անցավ 28:33.7 ժամանակում և  գրեթե վեց րոպե զիջեց օլիմպիական չեմպիոնուհուն:

Մրցանակակիր դարձավ հետևյալ եռյակը. շվեդուհիներ Ֆրիդա Կարլսսոն՝ 22:49.2, Էբբա Անդերսսոն՝ 23:35.8 և ամերկուհի Ջեսսի Դիգգինս՝  23:38.9:

Այսօր ՝ փետրվարի 13 –ին, 14 . 45 . –ին կսկսվի տղամարդկանց 10 կմ ազատ ոճի մրցապայքարը: Ենթադրում ենք, որ մեր երկրի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը վստահ մրցելույթ կունենա և կարդարացնի սպասելիքները:

 

Այլ նորություններ