
Իտալիայում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված բոլոր մրցաձևերում դիտարժան պահերը շատ են: Իհարկե դրան նպաստում են հրաշալի կազմակերպված հեռուստատեսային հեռարձակումը և, իհարկե, առաջատար մարզիկների վեհացնող վարպետությունը:
Այնուամենայնիվ, ուրիշ է գեղասահքի մրցաշարը, քանզի դա սպորտի և արվեստի յուրատեսակ համաձուլում է: Սա ասելով առաջին հերթին նկատի ունենք երաժշտությունը, որի ուղեկցությամբ են իրենց կատարողական արվեստը ցուցադրում մասնակիցները:
Մեզ ՝ հայերիս, թովչանք և վեհություն ներշնչեց հանրահայատ երգահան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Որքան նազանք ու հպարտություն կար Կարինա Ակոպովայի խոսուն կատարումներում: Նրա կամքն ու տրամադրությունը հմուտ լռությամբ կատարում էր նրա պարընկեր Նիկիտա Ռախմանինը:

Նրանք գոհացրին ներկաներին և իհարկե նաև մեզ՝ հայաստանցի հեռուստադիտողներիս, մանավանդ որ նրանք կարողացան 12 –րդ արդյունքով, տեղ զբաղեցնել 16 ուժեղագույնների շարքում և իրավունք նվաճեցին հանդես գալ հաջորդ փուլում:

Այսօր՝ ժամը 23 . 00 –ին, կսկսվի ազատ ծրագիրը: Հուսանք, որ հաջողությունը կզարգացնի մեր երկիրը ներկայացնող սպորտային զույգը: