ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՐԱՐՔ

12:17 - 06 Մար, 2026

Արդարացի  խաղի միջազգային կոմիտեն, Միլան Կորտինա -  2026 ձմեռային օլիմպիական խաղերի նախօրյակին,  հայտարարել էր  հերթական  մրցանակաբաշխության  մասին:

Հեղինակավոր այդ կազմակերպության նպատակն է  պատվել այն մարզիկներին, ովքեր ցուցադրում են սպորտային ոգու, ազնվության և համերաշխության արտակարգ դրսևորումներ՝  աշխարհի ամենախոշոր  իրադարձությունների  ասպարեզներում:

Հետաքրքիր է, որ այս տարվա  մրցանակաբաշխությունը պատմության մեջ մարզասերների ներգրավվածության ամենաբարձր մակարդակն է  ապահովել: Ամբողջ աշխարհում նրանց տրված ձայների ընդհանուր թիվը գերազանցել է նույնիսկ Փարիզի 2024թ. խաղերի ժամանակ գրանցված ռեկորդային թիվը:

Այս տարվա միջոցառումը   պատմական հատուկ նշանակություն ուներ:  Բանն այն է, որ  առաջին  մրցանակը շնորհվել է 62 տարի առաջ՝ իտալացի, բոբսլեյի լեգենդ Եվգենիո Մոնտիին՝ Ինսբրուկի 1964թ. ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցուցաբերած մարզական արարքի համար:

Մրցանակաբաշխությունը Իտալիա բերելը Միլան Կորտինա 2026-ի համար խորհրդանշական «տուն վերադարձ» էր Մոնտիի՝  պաշտպանած արժեքների համար։

Արդարացի խաղի միջազգային կոմիտեն (CIFP), համագործակցելով միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ, հայտարարել է, որ ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը ճանաչվել է Միլանո Կորտինա 2026-ի «Արդարացի խաղի» մրցանակի դափնեկիր:  Նա մենասահորդների պայքարում անակնկալ ձախողումներ ունեցավ և հանգրվանեց ընդամենը ութերորդ տեղում: Բայց հիասթափված  մեծ վարպետը չկորցրեց արժանապատվությունը, հարգեց չեմպիոնի պատվին արժանացած ղազախստանցի  Միխայիլ Շայդորովին ու ջերմորեն նրան շնորհավորեց:

Այլ նորություններ