
Թբիլիսիում ավարտվեց ձյուդոյի << Մեծ սաղավարտի >> միջազգային մրցաշարը։
Հայաստանի հավաքականից հանդես եկան չորս մարզիկներ: Նրանցից Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ) ձախողվեցին հենց առաջին գոտեմարտում, իսկ Մարտին Բադալյանը (60 կգ) տարավ ընդամենը մեկ հաղթանակ և նույնպես ավարտեց իր մրցելույթը:
Մեր ձյուդոիստները ապրիլի երկուսից ուսումնամարզական հավաքի կմասնակցեն և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Այն նշանակված է Թբիլիսիում ՝ ապրիլի 16-19-ը: