ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉՄՏԱՎ

11:47 - 23 Մար, 2026

Հայաստանցի  եռացատկորդ  Գոռ Հովակիմյանը Բուդապեշտում,  աթլետիկայի աշխարհի առաջնությունում,  17 մասնակիցների պայքարում  գրավել է  14-րդ տեղը: Նա ցույց է տվել  16,25 մետր արդյունք և առաջ է անցել   Զիմբաբվեի, Հունաստանի և Ֆրանսիայի պատվիրակներից։

Հաղթողի կոչմանն է արժանացել իտալացի  Էնդի Դիաս Էռնանդեսը՝ 17,47:  Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատսխանաբար ճամայկացի  Ջորդան Սքոթը (17,33 մ) և ալժիրցի Յասեր Տրիկին (17,30 մ)։

Հիշեցնենք, որ Գոռ Հովակիմյանը հայաստանցի միակ ներկայացուցիչն էր աշխարհի առաջնությունում:  

 

Այլ նորություններ