ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

11:07 - 31 Մար, 2026

Երևանում անցկացվեց սպորտային մարմնամարզության  ՀՀ առաջնությունը:

Տղամարդկանց  բազմամարտում  չեմպիոնի կոչումը նվաճեց Համլետ Մանուկյանը, երկրորդը  Մամիկոն Խաչատրյանն է, իսկ եռյակը եզրափակեց Ռոբերտ Գյուլումյանը:

Առանձին գործիքներից հաղթող ճանաչվեցին  Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Մամիկոն Խաչատրյանը՝ (նժույգթափեր), Արթուր Դավթյանը (հենացատկ, օղակներ, զուգափայտ), Էրիկ Բաղդասարյանը՝ (պտտաձող): 

Մեր հավաքականը կմասնակցի  աշխարհի գավաթի խաղարկության վերջին երկու փուլերին: Դրանք տեղի կունենան ապրիլի 1-6-ը՝  Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում  և  ապրիլի 7-13-ը՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում: 

Կանանց մրցումներին մասնակցեցին մայրաքաղաքի, Գյումրիի և Էջմիածնի ներկայացուցիչները:

Բազմամարտում լավագույն եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ, Արիանա Բեգլարյան,Մարիետա Բուչախչյան և Ժաննա Թևոսյան: Վերջինը չեմպիոնի պատվին արժանացավ բոլոր չորս գործիքների վրա կատարած վարժություններում ( հենացատկ, զուգափայտ, հավասարակշռության գերան և ազատ վարժություններ):   

Կանանց թիմը մարզումներըբ կշարունակի տանը: Մայիսին նախատաեսված է ուսումնամարզական հավաք Թբիլիսիում, որին կհաջորդի Տաշքենդում անցկացվելիք միջազգային ստուգատեսը:

 

Այլ նորություններ