
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանից ընդգրկված են վեց գրոսմայստերներ:
Տղամարդկանց ցանկում են Շանթ Սարգսյանը (69-րդ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ) և Արամ Հակոբյանը (96-րդ):
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց սանդղակում են Էլինա Դանիելյանը (45-րդ), Մարիամ Մկրտչյանը (69-րդ) և Լիլիթ Մկրտչյանը (74-րդ): Առաջին հորիզոնականը զբաղեցնում է չինուհի Հու Յիֆանը: