ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ

11:17 - 02 Ապր, 2026

Կայացել են Հայաստանի ֆուտբոլի գավաթի  խաղարկության քառորդ եզրափակիչի  պատասխան հանդիպումները։

«Նոա»-«Փյունիկ» խաղում  արձանագրվել է 2:2 հաշիվը: Երկու հանդիպումների արդյունքում  գրանցվել է  4։3  և «Նոան» մտել է կիսաեզրափակիչ։

«Ուրարտուն»  2։3 հաշվով զիջել է «Արարատին» բայց  քանի որ առաջին մրցամարտում  3 : 0 հաշվով հաղթել էր, ուստի այդ ակումբն էլ կշարունակի պայքարը:

Այսօր նշանակված են  «Անդրանիկ»-«Սյունիք» և  «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները: 

Այլ նորություններ