
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ծրագրով տեղի է ունեցել «Անդրանիկ» - «Ուրարտու» թիմերի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը:
Հաղթողը չի որոշվել. գրանցվել է 1:1 հաշիվ:
Դիմակայության հաջորդ խաղը նշանակված է ապրիլի 29-ին՝ «Ուրարտուի» հարկի տակ:
Առաջին կիսաեզրափակիչի մյուս խաղում այսօր ՝ ապրիլի 16-ին, «Արարատ-Արմենիան» կմրցի «Նոայի» հետ: