ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ

15:07 - 20 Ապր, 2026

Բաթումիում մեկնարկած  Եվրոպայի ծանրամարտի առաջնության տղամարդկանց  ցերեկային մրցահերթում  մեր երկիրը ներկայացրեց Գառնիկ Չոլաքյանը / 60 կգ /:  Նա երկամարտի 274 կգ / 124 կգ + 150 կգ /  արդյունքով գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Ի դեպ, Գառնիկը երկրորդն էր նաև առանձին վարժություններում: Հիշեցնենք, որ 2025թ. եվրոպական ստուգատեսում նա  դարձել էր  երրորդ մրցանակակիր:

Ոսկե մեդալով պարգևատրվեց բուլղարացի  Անգել Ռուսևը՝ 275կգ  /120 կգ +155 կգ ), իսկ բրոնզը  բաժին հասավ թուրք Յիգիտ Էրդողանին՝ 269 կգ (121կգ +148 կգ):

Երեկոյան մրցահերթում նշանակված է Ալեքսանդրա Գրիգորյանի / 58 կգ / մրցելույթը:

Այլ նորություններ