Համաբանակային խաղեր. Ձյուդոյիստ Գարիկ Հարությունյանը գրավեց 5-րդ հորիզոնականը

15:00 - 05 Հոկ, 2015

Հարավային Կորեայի Մունգյոն քաղաքում ընթանում են Համաբանակային 6-րդ Խաղերը: 

60 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը գրավեց 5-րդ հորիզոնականը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվելով Թունիսի ներկայացուցչին:

Հարություն Դերմիշյանը (66 կգ ) և Ալբերտ Մկրտչյանը(73 կգ ) հենց առաջին գոտեմարտում պարտվեցին և և դուրս մնացին հետագա պայքարից: 100կգ քաշային Հակոբ Առաքելյանը հանդես կգա հոկտեմբերի 6-ին:

Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:

Այլ նորություններ