ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին

10:25 - 29 Հուն, 2016

Այս օրերին Հայաստանում էր Բազկամարտի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների նախագահ Ասեն Հաջիտոդորովը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է միջազգային ֆեդերացիայի նախագահին, ով նաև աշխարհի նախկին չեմպիոն է:

Հանդիպման ընթացքում բազկամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը նշել է, որ հիացած է բազկամարտը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությամբ:

Մանրամասները՝ տեսանյությում

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ