Բասկետբոլի կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում

11:25 - 08 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում:

Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին: Հայկական թիմը կմրցի Ուելսի թիմի հետ: Խաղը կկայանա նույն ժամին:

Մինչ այս կանանց մինչև 18 տարեկանների թիմը 13 օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ