«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Գայանե Չիլոյան

12:00 - 14 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը անկախ Հայաստանի ամենաերիտասարդ օլիմպիականն է՝ վազորդ Գայանե Չիլոյանը: Նա ծնվել է 2000 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 10 տարեկանից: Վազորդն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ:  Գայանեն բավականին իրատես է մեծ ակնակալիքներ չունի 31-րդ առամային Օլիմպիական խաղերից, սակայն գիտի, որ այս խաղերին իրեն անփոխարինելի փորձ կտան: 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ցանկացած մրցման, երբ գնում եմ ես նուռ եմ տանում և բաժանում եմ մասնակիցներին:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Մարզչիս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ուժ,համբերություն, փառք:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Մրզիչիս և մայրիկիս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Հույս ունեմ, որ սա մ վերջին Խաղերը չեն լինի, իսկ Ռիոյի Խաղերը կհիշեն, որպես առաջին խաղեր:

 

Աթլետներ՝ Լիլիթ Հարությունյան

Լևոն Աղասյան

Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ