Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական թիմը հաղթեց Բուլղարիային և ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում

15:38 - 24 Հուլ, 2016

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականն ուժերը չափում էր Բուլղարիայի թիմի հետ: Երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը:

Հունական Կալխիդա քաղաքում ավարտվեցին Եվրոպայի երիտասարդների առաջնության B դիվիզիոնի հանդիպումները:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Այլ նորություններ