ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

12:27 - 18 Հուլ, 2025

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, ըմբշամարտի  միջազգային  վարկանիշային մրցաշարում, իրենց ելույթներն ավարտեցին  ազատ ոճայինները: Մեր երկրի ներկայացուցիչներ  Արման Անդրեասյանը / 70 կգ /  և  Վազգեն Թևանյանը / 65 կգ / դարձան մրցանակակիրներ:  

Արմանը հաղթել է հաջորդաբար  Ղազախստանի, Իրանի և Մեքսիկայի ըմբիշներին, մտել եզրափակիչ, որտեղ պարտվել  է Ճապոնիայի  ներկայացուցչին և գրավել երկրորդ տեղը:

Վազգենը ծնկի է բերել  լեհ և հունգարացի մրցակիցներին, իսկ  երրորդ փուլում պարտվել  հնդիկ ըմբիշին: Բրոնզե մեդալի համար պայքարում նա առավելության է հասել Ֆրանսիայի  պատվիրակի  նկատմամբ ու դարձել է երրորդ մրցանակակիր:

Երկու ըմբիշներն էլ Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի սաներ են:

 

Այլ նորություններ