Փորձի պակասը զգացնել տվեց. Սեյրան Նիկողոսյան

18:25 - 08 Օգո, 2016

Հրաձգությանʼ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի կարծիքովʼ փորձի պակասի պատճառով է, որ Հրաչիկ Բաբայանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

«Հրաչը լավ պատրաստված էր այս Խաղերին, պատրաստ էր բարձր արդյունքների, բայց փորձի պակասը զգացնել տվեց։ Մի քիչ լարվածություն ուներ։ Մյուս արդյունքների հետ համեմատ` Հրաչի արդյունքը շատ մոտ էր։ Նա դեռ երիտասարդ է և լավ ապագա ունի»,- շեշտեց Նիկողոսյանը։

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքեց 621.5 միավոր և զբաղեցրեց 24-րդ տեղը։

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ