ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՍԿՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

10:27 - 04 Նոյ, 2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա  և  Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Լուրը տեղեկացնում է ՀՖՖ –ն:

Այլ նորություններ