Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի. Նազիկ Ավդալյան

01:02 - 11 Օգո, 2016

Ծանրորդ Նազիկ Ավդալյանն Օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար:

«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մարզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ` ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,-շեշտեց Ավդալյանը:

Օլիմպիական խաղերի` կանանց  69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը, երկամարտում հավաքելով 242 կգ, գրավեց 5-րդ տեղը:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ