Բասկետբոլի Ա լիգա. «Արցախը» կիսաեզրափակչում է

10:20 - 05 Մար, 2018

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի 1/4 եզրափակչի պատախան խաղում «Արցախը» հյուրընկալվելիս խոշոր՝  124-91 հաղթեց «Շիրակին»։ Արցախցիներն անցան կիսաեզրափակիչ փուլ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»)։ Նա վաստակեց 39 միավոր:

Կիսաեզրափակչում «Արցախին» սպասվում է ուժեղ ու հետաքրքիր դիմակայություն՝ առաջատար «Ուրարտուի» հետ։

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ