Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը. Արտաշես Ներսիսյան

22:05 - 12 Օգո, 2016

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Սոնա Պողոսյանի ելույթից Օլիմպիական խաղերում։

«Ծանրամարտում կա նման բան, եթե 6 մոտեցումից 5-ը բարձրացնում են, ապա դա լավ արդյունք է։ Սոնան մինչ այս մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությանը` 69 կգ քաշային կարգում, այդ իսկ պատճառով պոկում վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել։ Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը։ Նա խոստումնալից մարզուհի է և եթե շարունակի նույն ոգով, ապա մեծ ապագա կունենա»,- փաստեց գլխավոր մարզիչը։

Կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 արդյունքով գրավեց 3-րդ տեղը։

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր` Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ