ԾԱՆՐԱՄԱՐՏԸ ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ

15:47 - 04 Մար, 2025

Ծանրամարտ մարզաձևը ընդգրկվել է  Եվրոպական խաղերի ծրագրում: Որոշումը կայացել է Ֆրանկֆուրտում անցկացված ԵՕԿ –ի համաժողովում:  

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին  ասել է, որ 2022թ.  աշխատում է հարցին լուծում տալու համար:

Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվի 2027թ. Ստամբուլում: Ծանրահարթակ կելնի օլիմպիական քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ –մարզուհի: Այդ ստուգատեսը նաև ընտրական բնույթ կկրի և միայն արժանիներին կշնորհվի 2028թ. կայանալիք  Լոս Անջելեսի ամառային  օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: 

Այլ նորություններ