Փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կկայանա շախմատի աշխարհի կանանց առաջնությունը` նոկաուտ համակարգով, որտեղ Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությանը մասնակցելու է 64 շախմատիստ:
1/32 եզրափակչում Դանիելյանի մրցակիցը կլինի Ռոուդ Պադմինին` Հնդկաստանից, իսկ Մկրտչյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Նի Շիկունի հետ:
1/32 եզրափակչից սկսած կկայանան 2 պարտիայից բաղկացած խաղեր: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը կանցկացվի թայ-բրեք:
Եզրափակչում կանցկացվի 4 պարտիա:
Փետրվարի 1-6-ը մեր շախմատիստուհիները հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի հետ հավաք են անցկացրել Արզնիում: Փետրվարի 8-ին Էլինան և Լիլիթը մեկնել են Թեհրան, որտեղ վաղը կկայանա վիճակահանությունը և մրցաշարի բացումը:
Լուսանկարն` armchess.am-ի