Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

12:15 - 11 Փետ, 2017

Փետրվարի 11-18-ը Էրզրումում կկայանա 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ, որոնք հանդես կգան երկու մարզաձեւում` դահուկավազք եւ լեռնադահուկային սպորտ: Միքայել Միքայելյանը եւ Գոհար Թադեւոսյանը կմրցեն դահուկավազքում, իսկ Հարություն Հարությունյանը` լեռնադահուկային սպորտում:

13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին կմասնակցեն ավելի քան 800 մարզիկներ, 40 երկրից: Նրանք հանդես կգան 9 մարզաձեւում:

Լուսանկարը` փառատոնի պաշտոնական կայքի

Այլ նորություններ