Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին

14:48 - 19 Փետ, 2017

Եվրոպայի չեմպիոն, սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը մտադիր է շարունակել մարզական կարիերան: Այս մասին նա ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Ալբերտ Ազարյանի անվան մանկապատենական մարզադպրոցում հերթական մարզման ժամանակ.

«Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթին:

Առջևում ինչպես միշտ ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի:

Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ, Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր »,- ընդգծեց Հարություն Մերդինյանը:

Այլ նորություններ