Արոնյանը շարունակում է ոչ-ոքիները

12:29 - 23 Փետ, 2017

Շարժայում ընթանում է «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական համակարգ, 9 տուր):

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Գրիշչուկ-Էլյանով 1:0, Ադամս-Համմեր 1:0, Մամեդյարով-Նակամուրա, Տոմաշեւսկի-Ռապպորտ, Սալեմ-Հոու Յիֆան, Վալյեխո-Լի Չաո, Դին Լիժեն-Նեպոմնյաշչի ` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2` Վաշյե Լագրավ, Մամեդյարով 3.5-ական միավոր, 3-6` Ադամս, Գրիշչուկ, Նակամուրա, Յակովենկո 3-ական, 7-12` Արոնյան, Վալյեխո, Դին Լիժեն, Լի Չաո, Նեպոմնյաշչի, Հուո Յիֆան  2.5-ական, 13-16` Ռապպորտ, Ռյազանցեւ, Համմեր, Էլյանով 2-ական, 17-18` Սալեմ, Տոմաշեւսկի 1.5-ական միավոր:

6-րդ տուրում` փետրվարի 24-ին Արոնյանը սպիտակներով խաղալու է Վալյեխոյի հետ:

Աղբյուրը և լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ