Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշներին հաջողվեց միայն մեկ բրոնզե մեդալ նվաճել: Միակ ըմբիշը, ով կարողացավ հաջողության հասնել Բրազիլիայում՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանն էր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի վեց անդամներից միայն Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց: