Որոշվեցին նետաձգության Հայաստանի չեմպիոնները

18:57 - 26 Փետ, 2017

Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ծածկաց տարածքում նետաձգության Հայաստանի առաջնությունը: Ընդհանուր առմամբ մասնակցեց 77 մարզիկ: Նրանք մրեցին 18 մետր մրցատարածությունում:

Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր դարձան`

Տղամարդիկ. Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան

Կանայք. Հայկուհի Մարգարյան, Իրինա Գրիգորյան, Մերի Խաչատրյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է.

«Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձեւի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունք է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվեց ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 եւ 194 հանրակրթական դպրոցում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցեցին այս առաջնությանը:

Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են այդ մասին եւ մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- տեղեկացրեց Բորիս Վասիլյանը:

Այլ նորություններ