Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների ցանկում ընդգրկված է ութ շախմատիստ / չորսական տղամարդ և կին /:
Տղամարդկանց ցանկում Հայկ Մարտիրոսյանը 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 48-րդը, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը:
Կանանցից Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 64-րդը, Աննա Սարգսյանը` 83-րդը, Մարիամ Մկրտչյանը` 100-րդը:
Սանդղակի առաջատարներն են աշխարհի չեմպիոններ, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չինուհի Հոու Յիֆանը։