Մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը

18:31 - 03 Մար, 2017

Այսօր Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց առաջնությունը:

Մասնակցում են 17 մարզիկներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից: Այսօր որոշվեցին բազմամարտի չեմպիոնները եւ առանձին գործիքների վրա եզրափակչի մասնակիցները  (6-ական մարզիկ յուրաքանչյուր մրցաձեւից):

Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը (46.7), երկրորդ տեղը զբաղեցրեց Ելենա Հայկազունին  (41.9), երրորդը` Աննա Պետրոսյանը  (41.1):

Եզրափակիչները կկայանան վաղը:

Լուսանկարում` Աննա Գրիգորյանը

Լուսանկարները` այստեղ

Այլ նորություններ