Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնն ընտրված է

11:00 - 25 Ապր, 2019

2020թ. Լոզանում անցկացվելիք պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ընտրել է մեդալների դիզայնը: Մրցույթում հաղթել է 20-ամյա նորզելանդացի Զակեյ Պեյջան: Նրա պատրաստած մեդալը ստացել է «Գեղեցկությունը բազմազանության մեջ» անվանումը: Մրցույթին մասնակցել են 300-ից ավելի մարդիկ 60 երկրներից:

«Ընտրությունը շատ բարդ էր: Անհամբերությամբ եմ սպասում մարզիկներին այդ մեդալներով տեսնելուն»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Վիրժինիա Ֆավրը:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2020-ի հունվարի 9-22-ը:

Այլ նորություններ